Ֆրանսիական լիգայի Գավաթի 1/4 եզրափակչում ՊՍԺ-ն ընդունել է «Սենթ-Էտյենին»: Հանդիպումը կայացել է Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում և ավարտվել է տանտերերի` 6:1 հաշվով հաղթանակով:
31-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը երկրորդ դեղին քարտն է ցույց տվել հյուրերի պաշտպան Ուեսլի Ֆոֆանին, ինչից հետո «Սենթ-Էտյենը» մնացել է 10 հոգով:
ՊՍԺ-ի կազմում գոլեր են հեղինակել հարձակվողներ Նեյմարը, Կիլիան Մբապեն և Մաուրո Իկարդին, որը հեթ-տրիկ է ձևակերպել: Նաև, գնդակը սեփական դարպասն է ուղարկել «Սենթ-Էտյենի» պաշտպան Ջեսի Մուլենը: ՊՍԺ-ի դարպասին միակ գոլն ուղարկել է «Սենթ-Էտյենի» կիսապաշտպան Յոհան Կաբայը:
Քառորդ եզրափակչի մյուս խաղում «Լիլն» ընդունել է «Ամյենին»: Հանդիպումն ավարտվել է տանտերերի` 2:0 հաշվով հաղթանակով: