Իտալական «Կալյարիի» բելգիացի կիսապաշտպան Ռաջա Նայինգոլանը խոստովանել է, որ չի զղջում ՝ Սարդինիան ներկայացնող ակումբ տեղափոխվելու համար, տեղեկացնում է Football Italia-ն:
«Ես կայացրել եմ իմ ընտրությունը և անչափ ուրախ եմ դրա համար: Իհարկե, այլ առաջարկներ էլ եղել են, բայց ես դրանք չեմ քննարկել:
Այս կյանքում փողից առավել բաներ էլ կան: Կարևորը իմ կնոջ առողջությունն է: Ես պատրաստ եմ անել հնարավոր և անհնար ամեն բան, միայն թե նա ապաքինվի»,- ասել է Նաինգոլանը:
Հիշեցնենք, որ բելգիացի ֆուտբոլիստի կինը տառապում է քաղցկեղով: