Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոն չի մասնակցի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրից հետաձգված «Բարսելոնայի» դեմ հանդիպմանը, հաղորդում է Marca-ն:
Բրազիլացի ֆուտբոլիստը լիարժեք չի ապաքինվել մկանային վնասվածքից։ Նախկինում նշվում էր, որ Մարսելոյի մասնակցությունը հանդիպմանը հարցականի տակ է, բայց այժմ պարզ է, որ նա չի օգնի «արքայական ակումբին»:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին՝ «Կամպ Նոու» մարզադաշտում: