«Բավարիայի» կիսապաշտպան Սերժ Գնաբրին մեկնաբանել է «Տոտենհեմի» նկատմամբ արտագնա ջախջախիչ հաղթանակը(7-2) ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրում: Անձամբ Գնաբրին պոկերի հեղինակ դարձավ:
«Դժվար է բառերով փոխանցել նման հաշվով հաղթանակից հետոյի զգացողությունները: Մեզնից որևէ մեկը պատկերացնել անգամ չէր կարող նման ելքը:
4 գոլ խփելը նույնպես հիանալի զգացողություն է: Վստահ եմ, որ «Արսենալի» բոլոր երկրպագուներին դա դուր եկավ: Սա գերազանց արդյունք է մեզ համար, հիմա կարելի է վայելել օրը», — Գնաբրիի խոսքերն է մեջբերել Football.London-ը:
Ավելի ուշ 24-ամյա ֆուտբոլիստը, որը կարիերան սկսել է «Տոտենհեմի» սկզբունքային մրցակից «Արսենալի» կազմում, «Թվիթերի» իր էջում հաղորդագրություն է տեղադրել՝ ծաղրելով «խցանների» երկրպագուներին: «Հյուսիսային Լոնդոնը կարմիր է», — գրել է Գնաբրին:
