«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է «Ռեալ Սոսիեդադի» դեմ հաղթանակի մասին (2-1):
«Այս վերաբերմունքով ու ինտենսիվությամբ մենք կլինենք այնտեղ, որտեղ պետք է լինենք; Ակնհայտորեն սա մեր լավագույն առաջին կեսն էր [մրցաշրջանում]: Մենք լավ էինք խաղում գնդակով ու լավ էինք պրեսինգի դիմում:
Երկրորդ կեսում «Ռեալ Սոսիեդադը» գերազանց խաղ ցուցադրեց: Բարձր մակարդակի հանդիպում ստացվեց ինտենսիվ պայքարով»,-Կումանի խոսքն է մեջբերում AS-ը: