«Արսենալի» պաշտպան Գաբրիել Մագալյայեսը կարմիր քարտ էր ստացել Անգլիայի առաջնության 12-րդ տուրի «Սաութհեմփթոնի» դեմ խաղում:
Սա 7-րդ հեռացումն է լոնդոնյան թիմում ԱՊԼ-ում Միկել Արտետայի՝ թիմը գլխավորելուց հետո: Արտետան 2019 թվականի դեկտեմբերին է նշանակվել այդ պաշտոնին:
Այս ընթացքում «Արսենալը» 4 կարմիր քարտ ավել է ստացել, քան լիգայի ցանկացած այլ թիմ: