Իտալական «Ջենոան» դժգոհ է թիմի գլխավոր մազիչ Տիագո Մոտայի ցուցադրած արդյունքներից և ցանկանում է հրաժարվել մասնագետի ծառայություններից, տեղեկացնում է Tuttosport-ը:
Թիմը վերջին յոթ հանդիպումներում չի կարողանում հաղթանակ տոնել: Ակումբի ղեկավարությունը որոշել է Մոտային երկու հանդիպում տալ, որպեսզի նա շտկի իրավիճակը:
Հիշեցնենք, որ Մոտան հոկտեմբերին էր գլխավորել «Ջենոան» և որպես գլխավոր մարզիչ՝ սա նրա առաջին փորձն է:
Հավելենք, որ «Ջենոան» անցկացրած 16 խաղում վաստակել է 11 միավոր՝ գտնվելով մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականում: