«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է իր գործընկերոջ ՝ «Լիվերպուլի» մարզիչ Յուրգեն Կլոպի խոսքերին:
Գերմանացի մասնագետը գովեստի խոսքեր էր ասել «Տոտենհեմի» հասցեին և այն անվանել միավոր վաստակող մեքենա:
«Մենք մի քանի ամիս լավ արդյունքներ ենք ցույց տալիս: Արդյունքների մեքենա դառնալու համար ավելին է պահանջվում: Վերջին երկու տարվա ընթացքում մեքենան եղել է «Լիվերպուլը» : Կամ իմ «Չելսին», որն անընդմեջ երկու տիտղոս նվաճեց», — Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում BBC-ն:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին», որի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։