«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Տոտենհեմին» անվանել է մեքենա:
««Տոտենհեմը» այս տարի հիանալի է խաղում: Ժոզե Մոուրինյուն թիմին վերածել է արդյունքի հասնելու մեքենայի: Նրանք հաղթում են նույնիսկ երբ լավագույն մարզավիճակում չեն: Տպավորում է՝ ինչպես են նրանք ողջ թիմով պաշտպանվում: Աչքի են ընկնում Հին-Մին Սոնը և Հարի Քեյնը: Նման սոլիդ ակումբից կարելի է տհաճություններ սպասել»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ կընդունի «Տոտենհեմին», որի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Լիվերպուլի» հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ ոքին՝ 3,95, իսկ «Տոտենհեմի» հաղթանակը՝ 4,10։