«Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին խոսել է թիմի կիսապաշտպան Պաուլո Դիբալայի ապագայի մասին։
«Լավ նորությունն այն է, որ նա նորից սկսել է գոլեր խփել (Դիբալան գոլի հեղինակ էր դարձել Ա սերիայի վերջին խաղում «Ջենոայի» դեմ)։ Սա նրա առաջին գնդակն է Ա սերիայի 2020/21 թվականների մրցաշրջանում։ Նրա մոտ դժվար շրջան էր կորոնավիրուսից հետո։ Նա աստիճանաբար ապաքինվում է։
Նրա սերը «Յուվենտուսի» նկատմամբ փոխադարձ է։ Երեկ, այսօր ու վաղը մենք տեսնում ենք նրան՝ որպես թիմի ավագ։ Նա արդեն հիմա է հաճախ ստանում ավագի թևկապը։ »
Մենք արդեն առաջարկել ենք Պաուլոյին նոր պայմանագիր, որը թույլ կտա նրան դառնալ Եվրոպայում ամենաշատ վարձատրվող 20 ֆուտբոլիստներից մեկը։ Դա հիասքանչ հիմք է։ Նա գիտի այդ առաջարկի մասին, ու մենք հանգիստ սպասում ենք պատասխանի։ Մենք նաև ուզում ենք ստանալ դա խաղադաշտում։
Պաուլոյի նպատակն է դառնալ Աշխարհի լավագույն 5 ֆուտբոլիստներից մեկը, ու մենք ուզում ենք աջակցել նրան դրանում։ Նա դեռևս չի մտնում այդ ցանկի մեջ ու հասկանում է դա»,-Անիելիի խոսքն է մեջբերում Sky Italia-ն։