«Չելսիի» նախկին հարձակվող Պեդրոն կարող է հայտնվել «Յուվենտուսում»: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկվել են թուրինյան ակումբին: Խաղացողը «բյանկոներիներին» կարող էր հասնել անվճար:
Սակայն «Յուվեն» որոշել է հրաժարվել 33-ամյա ֆուտբոլիստից, որպեսզի շեշտը դնի կազմի երիտասարդացման վրա:




























































