«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան հայտնել է, որ ուզում է մնալ «Յուվենտուսում»: Խաղացողի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվական:
«Միշտ ասել եմ, որ ուզում եմ մնալ Թուրինում: Սիրում եմ «Յուվենտուսը», սիրում եմ այս ակումբը: Բայց իմ պայմանագրի մասին շատ կեղծ տեղեկություններ են տարածվում: Այո, գործակալս մի քանի շաբաթ Թուրինում է եղել, բայց պայմանագրի շուրջ ոչ մի բանակցություն չի եղել»,- Դիբալայի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: