Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունել էր «Լևանտեին»։
Հանդիպումը շատ բարդ դասավորվեց Ռոնալդ Կումանի սաների համար։ Հանդիպման միակ գնդակը 76-րդ րոպեին խփեց կատալոնական ակումբի ավագ Լիոնել Մեսսին։ «Բարսելոնան» հաղթեց 1-0 հաշվով։
Կատալոնական ակումբը միավորների քանակը հասցնում է 17-ի ու բարձրանում է 8-րդ հորիզոնական։