Ֆուտբոլի Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրում առաջատար «Միլանը» սեփական հարկի տակ ընդունել էր «Պարմային»։
13-րդ րոպեին «Պարման» առաջ անցավ հաշվի մեջ։ Հյուրերի կազմում աչքի ընկավ Էրնանին։ 56-րդ րոպեին Յասմին Կուրտիչը կրկնապատկեց «Պարմայի» առավելությունը։ Երկու րոպե անց Տեո Էրնանդեսը կրճատեց հաշվի տարբերությունը։ Խաղավերջում Տեո Էրնանդեսը հավասարեցրեց հաշիվը՝ միավոր պարգևելով «Միլանին»՝ 2-2։
«Ռոսոներիները» միավորների քանակը հասցնում են 27-ի ու շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Պարման» 11 միավորով 14-րդն է մրցաշարային աղյուսակում։