Բելգրադում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության 77 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց Սերբիայի ներկայացուցիչ Վիկտոր Նեմեսի հետ։
Չալյանը պարտություն կրեց բրոնզե մեդալի համար պայքարում 1-4 հաշվով։
Հիշեցնենք, որ այսօր 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց Սլավիկ Գալստյանը։ 72 կգ քաշային կարգում էլ արծաթե մեդալ նվաճեց Մալխաս Ամոյանը։