«Շիրակի» դարպասպահ Գևորգ Կասպարովը գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում, որից կարելի է ենթադրել, որ նա ավարտում է ֆուտբոլիստի կարիերան։
«Ուրախ եմ , որ եղել եմ թիմի մի մասնիկը ։Մեծ հաջողություններ եմ ցանկանում ակումբին։Ջերմ վերաբերմունք եմ ստացել ակումբի ղեկավարությունից,մարզչական շտաբից եւ թիմակիցներիցս։ Շնորհակալություն Շիրակ»,- գրել է նա։
Նոյեմբերի 22-ին կայացած «Շիրակ»-«Ուրարտու» խաղում գյումրեցիների դարպասապահ Գևորգ Կասպարովը դաշտ էր դուրս եկել 40 տարեկան 120 օրական հասակում: Սա ռեկորդ է Հայաստանի առաջնությունների համար։
Ավելի վաղ ArmSport-ի հետ զրույցում ֆուտբոլիստն ասել էր, որ կարիերան չէր ավարտում հենց այս ռեկորդը գրանցելու համար։