72կգ քաշային Մալխաս Ամոյանը Աշխարհի Գավաթի մրցաշարում ոչ մի շանս չտվեց թուրք ըմբիշին՝ հաղթելով 7:0 հաշվով:
Ամոյանը դուրս եկավ եզրափակիչ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը մեկնարկել է դեկտեմբերի 12-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։
Կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը մրցեց թուրք Չենգիզ Արսլանի հետ և հաղթեց 7:0 հաշվով: Առաջին մրցափուլից հետո Ամոյանը հաղթում էր 5:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակեց ևս 2 միավոր և տարավ վստահ հաղթանակ:
Դեկտեմբերի 13-ին կայանալիք եզրափակիչում Մալխաս Ամոյանի մրցակիցը կլինի 2016թ. աշխարհի ու 2017թ. Եվրոպայի չեմպիոն, 33-ամյա հունգարացի Բալինտ Կորպաշին: