«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Էրիկ Գարսիան կարող է կարիերան շարունակել «Արսենալում»: Այս մասին հաղորդում է The Sun-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան անձամբ է հետաքրքրված 19-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բարսելոնան» ցանակնում էր ձեռք բերել Գարսիային: