«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մրցաշրջանի ավարտին կհեռանա ակումբից, որովհետև թիմում պայմանները այնպիսին չեն, ինչպիսին խոստացել էին ֆրանսիացի մասնագետին։
Diariogol-ը տեղեկացնում է, որ Զիդանին ասել են, որ կգնեն Պոլ Պոգբայի, Սադիո Մանեի և Էդուարդո Կամավիգայի տրանսֆերները, բայց փոխարենը նա մնացել է թերի հանդերձարանով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Զիդանը կհեռանա Մադրիդից մրցաշրջանի ավարտին փոխադարձ համաձայնությամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Զիդանի հնարավոր հեռանալու դեպքում ակումբի գլխավոր մարզչի թեկնածուներն են Մաուրիսիո Պոչետինոն և Ռաուլը։