Երևանում մեկնարկել է բասկետբոլի Եվրասիական լիգայի 2019/20 կանոնավոր առաջնությունը։ Առաջին տուրում «Արագածը» մրցել է ղազախական «Բարսի Ատիրաու» թիմի հետ ու 89։79 հաշվով հաղթանակ է տարել։
Հանդիպումը կայացել է նախկին «Միկա» մարզադահլիճում։
Եվրասիական լիգայի շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ևս մեկ հանդիպում կկայանա։ «Ուրարտու ՎԲեթը» կմրցի Տուլայի «Արսենալի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի ժամը 20։00-ին։ Մուտքն ազատ է։