«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի «Շախտյորի» դեմ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք պետք է իրատես լինենք փաստերին։ Մենք խաղալու ենք լավ թիմի դեմ, որին պետք է հաղթենք։ Մենք որոշ հարցեր ունենք կապված կազմի ընտրության հետ։ Մենք պետք է հաղթահարենք այդ դժվարությունները։
Անցած շաբաթ մենք «մահացած էինք ջրում», իսկ հիմա ունենք հույս։ Մենք միայն մտածում ենք խաղը հաղթելու մասին, մյուսները ինձ չեն հետաքրքրում։ Սա Չեմպիոնների լիգան է ու այստեղ մեծ թիմեր են խաղում»,-Կոնտեի խոսքն է մեջբերում «ներաձուրիների» պաշտոնական կայքը։
«Ինտեր» — «Շախտյոր» հանդիպումը կայանալու է վաղը։ Փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու համար «Ինտերը» պետք է հաղթի ուկրաինական թիմին, իսկ խմբի մյուս խաղում «Ռեալը» պետք է հաղթի «Բորուսիա» Մյունխենգլադբախին։