«Ռեալի» կիսապաշտպան Կազեմիրոն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրի շրջանակում կայանալիք «Բորուսիա» Մյունխենգլադբախի դեմ խաղին ընդառաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Մենք գիտենք, որ վաղը տարվա ամենակարևոր խաղն է։ Մենք բոլորս գիտենք, որ վաղը եզրափակիչ է։ Մենք պետք է առերեսվենք այս խաղին՝ որպես եզրափակիչի։
Մեզ սովորեցրել են այս ակումբում, որ այստեղ դու չես խաղում եզրափակիչներ, դու հաղթում ես դրանք։ Մենք հաղթելուց բացի ուրիշ բանի մասին չենք մտածում։
Մենք գիտենք, որ մեր դիմաց խաղալու է լավ մրցակից, որը գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը, ու մենք պետք է հարգենք դա։ Բայց մենք գնալու ենք հաղթելու համար»,-Կազեմիրոյի խոսքն է մեջբերում Marca-ն։
Կազեմիրոն պատասխանել է նաև Եվրոպա լիգայում խաղալու հավանականության վերաբերյալ հարցին․
«Եթե մենք չկարողանանք շարունակել Չեմպիոնների լիգայում, ես կնախընտրեմ, որ մենք շարունակենք մրցաշարում։ Մենք կուզենք հաղթել Եվրոպա լիգան։ Բայց հիմա մենք միայն մտածում ենք վաղը հաղթելու ու շարունակելու մասին»,-ասել է Կազեմիրոն։
«Ռեալ Մադրիդ» — «Բորուսիա» Մյունխենգլադբախ խաղը կայանալու է վաղը։