ՊՍԺ-ի նախկին ավագ Տիագո Սիլվան մարզչական դասընթացների կմասնակցի, տեղեկացնում է Globo-ն:
Սիլվան այդ դասընթացներին մասնակցելու է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ակադեմիայում:
Նշվում է, որ 36-ամյա պաշտպանը դեռ չի պատրաստվում, ավարտել ֆուտբոլիստի կարիերան, այլ պարզապես ցանկանում է նախապես պատրաստվել ապագայում մարզչական կարիերա սկսելուն:
«Չելսիի» ներկայիս պաշտպանը մտադիր է ստանալ B կարգի մարզչական լիցենզիա, որը նրան հնարավորություն կտա մարզել պատանեկան և ցածրագույն դիվիզիոնների ակումբներ: