Մադրիդի «Ատլետիկոն» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ:
«Ատլետիկոն» հունվարին կփորձի վարձակալել ֆուտբոլիստին՝ հունիսին ամբողջական տրանսֆերը ձեռք բերելու ակնկալիքով:
Ալոնսոն համարվում է Մադրիդի «Ռեալի» սան:
Ինչպես հայտնում է իսպանական AS պարբերականը, Սիմեոնեն ձմռանը ցանկանում է ձեռք բերել նաև Զագրեբի «Դինամոյի» կիսապաշտպան Դանի Օլմոյին: