Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դանի Կարվախալը «Բարսելոնայի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով.
«Մենք հանգիստ ենք խաղի անվտանգության տեսանկյունից: Հուսով եմ, որ «Բարսելոնայի» հետ խաղի ընթացքում այն հնարավորինս երաշխավորված կլինի: Մենք կխաղանք այնտեղ, որտեղ նրանք մեզ կասեն: Բայց հիմա մենք կենտրոնացած ենք «Վալենսիայի» դեմ խաղի վրա: Այնտեղ մենք կարող ենք վաստակել նույն երեք միավորը, ինչ «Կամպ Նոուում»:
Մենք ավելի քիչ կհանգստանանք, քան «Բարսելոնան», և նրանց դեմ կխաղանք «Վալենսիայի» հետ դժվար խաղից հետո: Ցանկանում եմ գնալ «Կամպ Նոու» և հաղթել, իսկ մնացածն ինձ չի անհանգստացնում: Մենք գիտենք Էրնանդեսին: Նա հիանալի մրցավար է: Հուսով ենք, որ նա լավ հանդիպում կանցկացնի », – ասել է Կարվախալը:
«Բարսելոնա» – «Ռեալ» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 18-ին: