«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Լերոյ Սանեն հրաժարվել է թարմացնել պայմանագիրը մանչեսթրյան ակումբի հետ, ասում է Bild-ը:
«Բավարիան» հետաքրքրված է Գերմանիայի հավաքականի 23-ամյա խաղացողի ծառայություններով, ում փորձել է ձեռք բերել խաղացողին 2019-ի ամռանը, բայց հետո հնարավոր տեղափոխությունը հետաձգվեց վնասվածքի պատճառով:
Սանեի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ լրանում է 2021 թվականի ամռանը, այնպես որ «Բավարիան» հույս ունի, որ կկարողանա բանակցություններ վարել «քաղաքաբնակների» հետ՝ խաղացողին ձեռք բերել 100 միլիոն եվրոյից ցածր գնով: