Ավարտվեց Չեմպիոնների լիգայի 2019/2020 խաղարկության խմբային փուլը։ Փլեյ-օֆֆ փուլի 16-րդ ուղեգիրը նվաճեց Մադրիդի «Աթլետիկոն»։
Դիեգո Սիմեոնեի թիմը սեփական դաշտում 2-0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Լոկոմոտիվին» Ժոաու Ֆելիշի և Ֆելիպեի գոլերի շնորհիվ։ Միավորների քանակը հասցնելով 10-ի՝ «Աթլետիկոն» D խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Խմբի մյուս խաղում «Յուվենտուսը» Կրիշտիանու Ռոնալդուի ու Գոնսալո Իգուայինի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեց «Բայերին»։
Այսպիսով, D խմբից փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեցին «Յուվենտուսն» ու «Աթլետիկոն»։ «Բայերը» ուղևորվում է Եվրոպա լիգա։