«Բայերի» կիսապաշտպան Լեոն Բեյլին խոսել է որդուն Լեո Կրիշտիանու անվանելու մասին, տեղեկացնում է Bild-ը:
«Իմ որոշումը բացարձակապես կապված չէ ֆուտբոլի հետ:
Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն հրաշալի ֆուտբոլիստներ են, բայց անվան ընտրության հետ կապ չունեն:
Լեոն դա առյուծի հոմանիշն է. ես բնավորությամբ առյուծ եմ և որդիս էլ ինձ նման է լինելու:
Իսկ Կրիշտիանուն պարզապես գեղեցիկ անուն է»,- ասել է Բեյլին: