Իսպանիայում շարունակում են խոսել դեկտեմբերի 18-ին կայանալիք «Բարսելոնա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման անցկացման հավանականության մասին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Կատալոնիայի ոստիկանությունը երաշխավորում է անվտանգությունը հանդիպման ժամանակ։ Ոստիկանության խոսքով՝ չկա նախադրյալ հանդիպման հետաձգման համար։
Հատկանշական է, որ հոկտեմբեր 26-ին հանդիպումն անցկացնելու վերաբերյալ ևս Կատալոնիայի ոստիկանությունը նույն կարծիքն ուներ ու վստահ էր, որ կարող է ապահովել ֆուտբոլիստների ու երկրպագուների անվտանգությունը։ Այնուամենայնիվ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հետաձգեց հանդիպումը։
Հավելենք, որ Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան դիտարկում է խաղը չեզոք դաշտ տեղափոխելու տարբերակը։