Իտալիայի առաջնության 9-րդ տուրում «Ինտերը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Սասուոլոյին»:
Խաղի մեկնարկում Կոնտեի թիմն արագ գոլ խփեց: 4-րդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսիս Սանչեսը: 10 րոպե անց Չիրիչեսը գրավեց սեփական դարպասն ու մեծացրեց միլանյան թիմի առավելությունը: 60-րդ րոպեին Գալյարդինին «Ինտերի» երրորդ գնդակը խփեց ու դրեց խաղի վերջակետը՝ 3-0:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 18 միավորով «Սասուոլոյի» հետ կիսում է երկրորդ հորիզոնականը: