Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Արոնյանը միջազգային առցանց մրցույթի կիսաեզրափակիչում է:
Արոնյանը առավելության է հասել ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիի նկատմամբ (2,5: 1,5):
Նախնական փուլի վերջին հինգ տուրերում Արոնյանը հաղթել է լեհ Կշիշտոֆ Դուդային, հոլանդացի Անիշ Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի և չինացի Դին Լիրենի հետ և 8,5 միավորով գրավել էր 5-րդ տեղը և նվաճել էր քառորդ եզրափակիչի ուղեգիր։