Սլովակիայի «Ժիլինայի» հարձակվող Ռոբերտ Բոժենիկը կարիերան կարող է շարունակել ԲԿՄԱ-ում:
20-ամյա սլովակի տեղափոխության համար մոսկովյան ակումբը առաջարկել է 8 միլիոն եվրո: Միևնույն ժամանակ, ակումբի ղեկավարությունը ակնկալում է Բոժենիկին «Ժիլինայում» պահել գոնե մինչև 2020 թվականի ամառ:
«Ես հասկանում եմ, որ Ռոբերտը ցանկանում է լքել ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Ես դա ընդունում եմ, բայց կարծում եմ ՝ ավելի լավ կլինի, եթե նա մնա և պայքարի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար», — ասել է Ժիլինայի նախագահ Ժոզեֆ Անտոշիկ
Եթե կայանա տրանսֆերը, ակումբի պատմության մեջ դա կլինի ռեկորդային: