Լոնդոնում ավարտվեց թենիսի 2020 թվականի մրցաշրջանը։ ATP Finals-ի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին Դոմինիկ Տիմն ու Դանիլ Մեդվեդևը։
Ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում ուժեղ գտնվեց ռուս թենիսիստը։ Մեդվեդևը երեք սեթում 4-6, 7-6(2), 6-4 հաշվով հաղթեց Տիմին ու կարիերայում առաջին անգամ հաղթեց տարվա ամփոփիչ մրցաշարում։
Դանիլ Մեդվեդևի համար սա 2-րդ անընդմեջ տիտղոսն էր։ Շաբաթներ առաջ նա հաղթել էր նաև Փարիզի Մասթերսում։
Մեդվեդևը 2-րդ ռուս թենիսիստն է, որին հաջողվում է հաղթել ամփոփիչ մրցաշարում։
Դոմինիկ Տիմը երկրորդ տարին անընդմեջ պարտվում է ամփոփիչ մրցաշարի եզրափակիչում։
An incredible moment 🏆
🇷🇺 @DaniilMedwed, you are a #NittoATPFinals champion!
🎥: @TennisTV pic.twitter.com/cf9ITXSzYo
— ATP Tour (@atptour) November 22, 2020