«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսսիի խաղի մասին։
«Լեոյի շարժումներին չես կարող ընտելանալ, ոչ էլ ամբողջ թիմի շարժումներին։ Թվում է՝ Մեսսին անում է այն, ինչ ուզում է և երբ ուզում է։ Ամենից շատ զարմացնում է, երբ նա թիկունքում թողնում է 2-3 խաղացողի ու գոլ է խփում։ Իհարկե այդ ամենը տպավորում է։
Նախկինում ես նրան տեսնում էի հեռուստացույցով, կամ էլ խաղերի մեջ, իսկ հիմա նա խոսում է ինձ հետ։
Ես երազել եմ խաղալ նրա կողքին։ Սա նվեր է, որը ինձ տվել է կյանքը»,-Պեդրիի խոսքն է մեջբերում Cadena SER-ը։