Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականի դեմ խաղին Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը մոտենում է լուրջ կորուստներով, հայտնում է Macedonian Football-ը:
Աղբյուրի հաղորդմամբ, խաղին չեն մասնակցի Գորան Պանդևը, Էնիս Բարդին, Արիան Ադեմին, Էզջան Ալիոսկին, դարպասապահ Ստոլե Դիմիտրևսկին, Բոբան Նիկոլովը, Ստեֆան Սպիրովսկին ու «Նապոլիի» կիսապաշտպան Էլիֆ Էլմաս: Վերջինս մկանային վնասվածք ունի, իսկ Պանդևը հրաժարվել է մասնակցել խաղին:
Հիշեցնենք, որ խաղը կկայանա նոյեմբերի 18-ին ու կմեկնարկի ժամը 21-ին: