Մադրիդի «Աթլետիկոյի» նախկին հարձակվող Դիեգո Ֆորլանը ուրախ է, որ Լեո Մեսսին ամռանը չլքեց «Բարսելոնան», տեղեկացնում է AS-ը:
«Չէի ասի, որ Մեսսին նվեր մատուցեց լիգային, երբ որոշեց մնալ կատալոնական ակումբում: Այդուհանդերձ մեկ բան հստակ է. Լեոն գեղեցկացնում է Լա լիգան:
Որակյալ ֆուտբոլիստները գալիս և գնում են, իսկ Մեսսին ՝ մնում»,- ասել է Ֆորլանը:
Հիշեցնենք, որ 33-ամյա արգենտինացին ամռանը կարող էր հայտնվել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: