Լոնդոնում գողացել են «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի ավտոմեքենան:
100 հազար ֆունտ արժողությամբ «Ռենջ Ռովեր» ավտոմեքենան գողացել են էլեկտրոնային սարքավորման միջոցով:
Քեյնը դիմել է ոստիկանություն, սակայն կասկածյալների բացակայության պատճառով գործը կարճվել է:
Գողության պահին մեքենայում ոչ-ոք չի եղել: