Կայացավ Ազգերի Լիգայի նախորդ խաղարկության D խմբի փլեյ-օֆֆի եզրափակիչը:
Հյուսիսային Մակեդոնիան նվազագույն հաշվով հաղթեց Վրաստանին ու նվաճեց ԵՎՐՈ-2020-ի ուղեգիր: Խաղի միակ գնդակը 56-րդ րոպեին խփեց Գորան Պանդևը:
Հիշեցնենք, որ այդ խաղարկության խմբային փուլում մեր ընտրանին մակեդոնացիների հետ ընդգրկված էր նույն խմբում ու Երևանում հաղթեց 4-0 հաշվով:
Այս խաղարկությունում մեր հավաքականը նույն խմբում ընդգրկված է արդեն և՛ մակեդոնացիների, և՛ վրացիների հետ: Վերջիններիս հետ կմրցենք նոյեմբերի 15-ին, իսկ Հյս. Մակեդոնիայի հետ՝ նոյեմբերի 18-ին: