Բասկետբոլի Հայաստանի Ա-Լիգայի կանոնավոր առաջնության հերթական տուրի շրջանակում կայացած «Սուպերսոնիքս»-«Դվին» խաղում հաղթանակն ուղեկցեց հյուրերին՝ 126-92 հաշվով:
Ամերիկյան թիմը հաղթեց միայն երրորդ քառորդում, իսկ մյուս 3 քառորդում ուժեղ գտնվեց «Դվինը»:
Խաղում ամենաարդյունավետը «Դվինից»Ջեյսոն Ուաթսթոնն էր՝ վաստակած 50 միավորով: Նա նաև 7 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին ու իրականացրեց 6 արդյունավետ փոխանցում:
«Դվինը» 9 խաղում ունի 5 հաղթանակ, իսկ «Սուպերսոնիքսը» 8 խաղում՝ 4 հաղթանակ ու նույնքան պարտություն: