Երևանում շարունակվում է բասկետբոլի Եվրասիական Լիգայի խաղարկությունը:
Խաղային երրորդ օրվա առաջին դիմակայությունը ռուսական «Բարսի» ու «Դվինի» միջև էր:
Գյոկչյանի թիմը տոնեց երկրորդ անընդմեջ հաղթանակը: Այս անգամ «Դվինը» հաղթեց 91-84 հաշվով: Վաստակած 23 միավորով խաղում ամենաարդյունավետը «Բարսից» Արտեմ Կուզմինն էր: Նա նաև 5 անգամ տիրեց անդրադարձին ու դարձավ 3 արդյունավետ փոխանցման հեղինակ: