Ինչպես հայտնել էինք, «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի Ա սերիայի 7-րդ տուրում «Ջենոայի» դեմ խաղում գրանցած հեթ-տրիկից հետո սոցիալական ցանցերում գրառում էր կատարել.
«Իմ ազգի համար, իմ «Ռոմայի» համար»:
Թվիթերյան այդ գրառմամբ կիսվել է «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը: Գաբոնցին «էմոջիներով» է արձագանքել Հայաստանի հավաքականի ավագի հրապարակմանը․
😍😍🙏🏽💪🏽💪🏽 https://t.co/bZOktZ0ZPY
— Aubameyang P-E (@Aubameyang7) November 8, 2020
Մխիթարյանը նրան պատասխանել է․
«Շնորհակալություն, եղբա՛յր: Հաջողություն եմ մաղթում առաջիկա մրցավեճում»:
«Արսենալը» ԱՊԼ-ի 8-րդ տուրի շրջանակում այս պահին մրցում է «Ասթոն Վիլայի» հետ ու պարտվում է 0-3 հաշվով: