Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն խոսել է «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպման մասին, տեղեկացնում է Goal-ը:
«Նրանք շատ լավ են ճանաչում մեզ: Չեմ կարծում, որ այդ հանդիպումը որոշիչ դեր կխաղա չեմպիոնական տիտղոսի համար պայքարում:
Հավաքականների հանդիպումներից հետո կտեսնենք, թե ինչ մարզավիճակում կլինեն թիմերը: Այժմ դեռ վաղ է խոսել այդ մասին»,- ասել է Սիմեոնեն:
Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է նոյեմբերի 21-ին: