Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին մոտ 4 ամիս խաղադաշտ դուրս չի գա, տեղեկացնում է AS-ը:
9-րդ տուրի «Բետիսի» դեմ խաղում Ֆատին ծնկի վնասվածք է ստացել, ինչը նրան հնարավորություն չի տա այս տարի վերադառնալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» գլխավոր թիմում Ֆատին հանդես է գալիս 2019 թվականից: Ընթացիկ մրցաշրջանում նա դաձել է չորս գոլի հեղինակ:
Ֆատիի գործող պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է 2022 թվականին: