Ռեփեր Վասիլի Վակուլենկոն, ով հայտնի է որպես «Բաստա», կիսվել է իր կարծիքով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի «Ռոստովի» և «Սպարտակի» միջև կայանալիք առաջիկա խաղի վերաբերյալ: Հանդիպումը տեղի կունենա կիրակի, դեկտեմբերի 8-ին, Մոսկվայում և կսկսվի Երևանի ժամանակով 20:00-ին:
«Սպարտակի» և «Ռոստովի» հանդիպումը տարվա իրադարձությունն է: Ցանկանու՞մ եմ, որ «Ռոստովը» հաղթի «Սպարտակին»: Ինձ ավելի շատ հետաքրքրում է ԲԿՄԱ-ի ճակատագիրը: Կարպինը ինձ այդքան էլ դուր չի գալիս … Հաշվի առնելով, որ նա «Սպարտակից» է, այս խաղում սպասվում է հետաքրքիր «մսաղաց», — Բաստայի խոսքերն է մեջբերում Sportbox-ը: