Միլանի «Ինտերի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի մասին, տեղեկացնում է Corriere dello Sport-ը:
«Կարող եմ ասել, որ այստեղ հայտնվեցի Կոնտեի շնորհիվ: Նա զանգահարեց և խնդրեց իր թիմի մի մասնիկը դառնալ:
Մենք միասին աշխատել ենք «Յուվենտուսում» և ես ծանոթ եմ նրա պահանջներին:
Վստահ եմ ՝ կնվաճենք Ա Սերիայի չեմպիոնի կոչումը»,- ասել է Վիդալը:
Հիշեցնենք, որ փորձառու չիլիացին «Բարսելոնայից» նախորդ տարի տեղափոխվեց միլանյան ակումբ: