Իտալական «Վերոնա» ակումբի նախագահ Մաուրիցիո Սետին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ Սետիի մոտ հիվանդության թեթև նշաններ կան և նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:
«Վերոնայի» նախագահն այժմ ինքնամեկուսացված է:
Հիշեցնենք, որ վաղը թիմը մրցելու է Ա Սերիայի առաջատար «Միլանի» հետ: