Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն խոսել է Լեո Մեսիի հետ աշխատելու իր զգացողությունների մասին.
«Մեսսիին մարզելը պարգև է, բայց երբեմն առօրյա կյանքը թույլ չի տալիս լիովին վայելել դա: Ժամանակի ընթացքում դա սկսում է ավելի ու ավելի դուր գալ: Ես շատ հաջողակ եմ, քանի որ կարող եմ ասել, որ մարզել եմ Լեոյին:
Մենք կասենք, որ ապրել ենք Մեսսիի հետ նույն ժամանակաշրջանում, ինչպես մեծերը խոսում են Դի Ստեֆանոյի մասին», — ասել է Վալվերդեն: