Մադրիդի «Ռեալը» պլանավորում է երկարաձգել պայմանագրի ժամկետը Սերխիո Ռամոսի հետ:
AS պարբերականի հաղորդմամբ, արքայական ակումբը պլանավորում է մինչև 2023 թ-ը համաձայնագիր առաջարկել: Նախկինում «Ռեալը» ցանկանում էր մեկամյա պայմանագիր առաջարկել, սակայն 34-ամյա պաշտպանը չէր համաձայնել:
Հաղոդվում է, որ նոր պայմանագրով աշխատավարձի բարձրացում չի ակնկալվում, իսկ կողմերը համաձայնության կգան մինչ այս տարվա վերջ:
Ռամոսի գործող պայմանագիրը սահմանված է մինչև 2021 թ.: