«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է ԵԼ խմբային փուլի 3-րդ տուրի՝ «Կլուժի» դեմ կայանալիք խաղի մասին:
««Կլուժը» ուժեղ թիմ է: Նրանք յուրահատուկ խաղաոճ ունեն ու լավ են անում իրենց գործը: Նրանք ագրեսիվ են։
Սմոլինգը խաղը կսկսի պահեստայինների նստարանից, վնասվածքից ապաքինվելուց հետո 3-րդ խաղն անընդմեջ խաղալը չափազանց կլինի նրա համար: Ինչ վերաբերում է Պեդրոյին, ապա երբ ընտրում էի նրան, շատ լավ հասկանում էի, որ նա կարող է կարևոր խաղացող լինել թիմի համար ու հիմա զարմացած չեմ նրա ելույթներից:
Տեսնենք՝ վաղը նա կլինի մեկնարկային կազմում, բայց նա բացառիկ պրոֆեսիոնալ է։ Նա գրեթե բոլոր խաղերին մասնակցել է, բայց պետք է ընտրություն կատարենք նրա ու Մխիթարյանի ծանրաբեռնվածության միջև։ Նա կարող է վաղը խաղալ, բայց տեսնենք մեկնարկային րոպեներից, թե ոչ»,- Ֆոնսեկայի խոսքն է մեջբերում «Ռոմայի» մամուլի ծառայությունը:
«Ռոմա»-«Կլուժ» հանդիպումը կկայանա այսօր՝ նոյեմբերի 5-ին, և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:55-ին: