«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ինստագրամյան իր էջում գրառում է արել՝ դիմելով Արգենտինայի հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնային, որն օրերս վիրահատության է ենթարկվել։
«Դիեգո, աշխարհի ողջ ուժը քեզ։ Ես ու ընտանիքս հույս ունենք հնարավորինս շուտ քեզ առողջացած տեսնել»։
Հիշեցնենք, որ վիրահատության արդյունքում նախկին ֆուտբոլիստի գլխուղեղի տրոմբը հաջողությամբ հեռացվել էր: